«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արգենտինայում հեղուկ կոկաինի մեծ խմբաքանակ է առգրավվել

Արգենտինայում հեղուկ կոկաինի մեծ խմբաքանակ է առգրավվել
17.05.2014 | 12:08

Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ նրանց հաջողվել է խափանել հեղուկ կոկաինի արտադրության և ԱՄՆ ու Եվրոպա տեղափոխման ծրագիրը: Արգենտինայի անվտանգության հարցերով քարտուղարի խոսքով` ձերբակալվել է ութ հոգի, այդ թվում` մեկ մեքսիկացի քիմիկոս և Արգենտինայի ոստիկանության մի քանի սպա: Ենթադրվում է, որ խումբը փորձել է Մեքսիկա փոխադրել մոտ 2 տոննա հեղուկ կոկաին` մեծ էլեկտրական տրանսֆորմատորների մեջ:
Սա արդեն հեղուկ կոկաինի երկրորդ խմբաքանակն է, որն առգրավվել է Արգենտինայի ոստիկանությունը այս տարվա ընթացքում:

Դիտվել է՝ 2927

Մեկնաբանություններ